Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերը հանձնեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին

Փետրվար 5, 2010թ. 17:04

Ambassador Yesayan presents his credentials to the President of RF 05.02.10Ս.թ փետրվարի 5-ին Ռուսաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Օլեգ Եսայանն իր հավատարմագրերը հանձնեց Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւին:

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հետեւած կարճատեւ զրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահն ողջունեց եւ շնորհավորեց դեսպան Եսայանին նշանակման կապակցությամբ եւ մաղթեց բեղմնավոր աշխատանք` ի շահ Ռուսաստանի եւ Հայաստանի բարեկամության ամրապնդման, նշելով երկու երկրների փոխհարաբերությունների հատուկ բնույթն ու բարձր մակարդակը:

Ռուսաստանի Դաշնության Նախագահը նշեց, որ Ռուսաստանը եւ Հայաստանը համատեղ շատ խնդիրներ են լուծում ռազմա-քաղաքական, տնտեսական եւ տարածաշրջանային անվտանգության ոլորտներում` շեշտելով համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար` դեսպան Եսայանը Ռուսաստանի Դաշնության Նախագահին վստահեցրեց, որ իր գործունեությունն ուղղված կլինի  առկա փոխհարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն