Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Արթուր Բաղդասարյանը ընդունել է Այլի Ռիբուլսի գլխավորած պատվիրակությանը

Փետրվար 5, 2010թ. 17:25

Երոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Ազգայինg_image անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը փետրվարի 5-ին ընդունել է Եվրամիության արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Հայաստանի բաժնի քաղաքական եւ տնտեսական հարցերով պատասխանատու Այլի Ռիբուլսի գլխավորած պատվիրակությանը եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերին:

Ինչպես հայտնում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից, զրուցակիցները քննարկել են Հայաստան- Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցեր:

Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Եվրոպական հարեւանության քաղաքականության ՙՀայաստան- Եվրամիություն՚ գործողությունների ծրագիրն արդյունավետ է իրականացվում, տարբեր ոլորտներում իրականացվում են խորքային բարեփոխումներ:

Այլի Ռիբուլսը ներկայացրել է Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակում նախատեսվող նոր ինստիտուցիոնալ բարեփոխումների պլանը, որը ասոցացման, ազատ առեւտրի, անվտանգության, արդարության եւ ազատության համաձայնագրերի կնքմանն ընդառաջ Հայաստանի պետական մարմինների վարչական կարողությունների ուժեղացում է ենթադրում:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն