Բաքվում հացի համար մեծ հերթեր են գոյացել
Փետրվար 5, 2010թ. 17:45
Հացի պակասության հետևանքով Բաքվի խանութներում մեծ հերթեր են գոյացել: Ըստ Vesti.Az-ի, տագնապալի իրավիճակ է հատկապես արվարձաններում: Պատճառը էլեկտրաէներգիայի անջատումն է, ինչը կաթվածահար է արել հացի գործարանների աշխատանքը:
Ցրտի պատճառով մարդիկ հասարակական սննդի օբյեկներ են մտնում ոչ միայն սնվելու, այլև ցրտից խուսափելով` հասարակական տրանսպորտի սպասելու համար:
ArmAr.am












