Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս

Պաշտպանության նախարարի ստամբուլյան այցից

Փետրվար 5, 2010թ. 18:28

naxararԱյսօր Ստամբուլում կայացավ Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի մասնակից պետությունների պաշտպանության նախարարների ձևաչափով նիստը, որին մասնակցում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարարն առանձնազրույցներ է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների ու Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատար, ծովակալ Ջեյմս Ստավրիդիսի հետ:

Առանձնազրույցների ընթացքում քննարկվել են Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերում ՀՀ զինված ուժերի մասնակցությանը, ինչպես նաև միջազգային խաղաղապահ գործողություներին և վարժանքներին առնչվող մի շարք այլ հարցեր:

ArmAr.am


Դիտել Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն