Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

ՀՀ Ոստիկանապետ .«Չեն բացահայտվել մի շարք սպանություններ»

Փետրվար 5, 2010թ. 18:49

«Ցավոք, պետք է նշել, որ առ այսօր չեն բացահայտվել մի շարք  սպանություններ, որոնցից ՀՀ Ոստիկանության համար առանձնահատուկg_image նշանակություն ունի ՀՀ Ոստիկանապետի տեղակալ Գևորգ Մհերյանի սպանությունը»,- այսօր Ոստիկանության կոլեգիայի նիստում ասաց ՀՀ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Հիշեցնենք, որ ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանը սպանվել էր մեկ տարի առաջ` 2009-ի փետրվարի 3-ին գլխին արձակված դիմահար կրակոցից:

Չնայած նման դեպքերին, այնուհանդերձ,  ոստիկանապետը լավատես է ու  համոզված, որ այս տարի դրական արդյունքներ կլինեն:

«Հաշվետու տարում բացահայտվել են կրկնակի անգամ շատ հանցագործություններ, քան անցած 10 տարիներին: Հանցագործությունների բացահայտման ցուցանիշը լավագույնն է եղել վերջին տարիներին, և ոստիկանությունն առանձնակիորեն կարևորում է սպանության փորձերի ու դրանց բացահայտման ուղղությամբ կատարված աշխատանքները»,- նշեց Սարգսյանը:

Ալիկ Սարգսյանը նկատեց, թե հանրապետության ներքաղաքական կայունությունը հնարավորություն ընձեռեց ՀՀ Ոստիկանությանը` 2009-ին լիարժեք կենտրոնանալու իրեն ամրագրված ուղղությունների վրա:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն