Նիկոլայ Բորդյուժա. «Հեռանկարում լուրջ ռազմական հակամարտություններ չեն կանխատեսվում»:
«Միայն քաղաքական միջոցներն ու ձեւաչափերը կարող են կարգավորել ցանկացած հակամարտություն», – հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նա նաև հավելել է, «Հեռանկարում լուրջ ռազմական հակամարտություններ չեն կանխատեսվում»:
Ըստ Բորդյուժայի` հետխորհրդային տարածքի առաջնորդների մեծ մասը անձամբ ծանոթ է «թեժ կետերում» տիրող իրավիճակին, եւ դա բավարար է խելամիտ ու ճիշտ որոշումներ կայացնելու համար:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կարծիքով` Իրանը եւ Աֆղանստանը Եվրասիայի ամենաանկայուն պետություններն են, քանի որ դրանց ներսում եւ հարեւան երկրներում մեծ է ռազմական հակամարտությունների հավանականությունը:
Այդ համատեքստում Բորդյուժան հույս է հայտնել, որ այնպիսի արդիական հիմնախնդիրներ, ինչպիսիք են թմրաբիզնեսի, ահաբեկչության դեմ պայքարը, լավ առիթ են ՀԱՊԿ-ՆԱՏՕ համագործակցության համար: «Հուսով ենք, որ Դաշինքի ղեկավարության փոփոխությունից հետո Բրյուսելում կփոխվի ՀԱՊԿ-ՆԱՏՕ հարաբերությունների տեսլականը»,- ասել Բորդյուժան:












