Աշոտ Ղուլյան. Կարգավորման բանալին Ստեփանակերտում է
Փետրվար 5, 2010թ. 19:21
Ժողովրդի անվտանգության եւ խաղաղ ապրելու իրավունքի ապահովումը ԼՂՀ իշխանությունների գերխնդիրն է. ըստ «Ռեգնում» գործակալության` Արցախյան պատերազմում զոհվածների թանգարանում ասել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:
«Ղարաբաղյան կարգավորման բանալին Ստեփանակերտում է, եւ մենք այն ոչ ոքի չենք տա: Ինչքան ուժեղ, կազմակերպված ու համախմբված լինենք, այնքան մեծ հնարավորություններ կունենանք այդ բանալին ճիշտ օգտագործելու»,- նշել է նա:
Ա.Ղուլյանը նաեւ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին` նշելով, որ հաշտեցման գործընթացը ողջունելի կլինի միայն այն դեպքում, եթե չշաղկապվի Ղարաբաղյան հիմնախնդրի հետ:
ArmAr.am












