Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս

Հայաստանի պաշտպանության նախարարն այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան

Փետրվար 5, 2010թ. 19:05

437f506e8068e6379706b51307fb3e96Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով գտնվում է Ստամբուլում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական համաժողովին մասնակցելու նպատակով, այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան։

Թուրքական Haberx-ի փոխանցմամբ՝ Հայաստանի պաշտպանության նախարարը պատրիարքարանում հանդիպել է արքեպիսկոպոս Սահան Սփաջյանի հետ։ Սահան արքեպիսկոպոսը ցանկություն է հայտնել, որ հայ-թուրքական հարաբերություններն ավելի լավանան, ինչին ի պատասխան նախարար Օհանյանը նշել է, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

ArmAr.am


Դիտել Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն