ԱՄՆ-ը մասնակից չի լինի Հայոց Ցեղասպանության իրողությունը հերքելու` թուրքակա կողմի բարոյազուրկ քաղաքականությանը
Հայկական կազմակերպություններն այսօր առավել քան ակտիվորեն զբաղված են ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց Ցեղասպանության բանաձևի ճանաչման խնդրով: ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Քեն Հաչիկյանը նշել է, որ հիմա արդեն աշխատելու են այս բանաձեւի ճանաչման առջեւ բոլոր ճանապարհները բացելու ուղղութայամբ: Նա օրերս հանդիպումներ է ունեցել մի շարք ազդեցիկ կոնգրեսականների հետ, առաջին հերթին բանաձևի գլխավոր նախաձեռնող Ադամ Շիֆթի, հայկական խմբի համանախագահ Ֆրենկ Փալոունի և միջազգային հարաբերությունների կոմիտեի ակտիվ հայամետ գործիչների հետ: Հայկական ասամբլեայի գործիչներն իրենց հերթին են լոբբինգի ռեսուրսներն օգտագործում այս ուղղությամբ:
Քեն Հաչիկյանը նշել է, որ այդ կերպ ամերիկացի կոնգրեսականները նշանակալի քայլ են կատարում` Թուրքիային հասկացնելով, որ Միացյալ Նահանգները մասնակից չի լինի Հայոց Ցեղասպանության իրողությունը հերքելու` թուրքակա կողմի բարոյազուրկ քաղաքականությանը:
Հայկական կազմակերպությունների ակտիվ աշխատանքը կարծես թե տալիս է իր արդյունքները: Երեկ, ուշ երեկոյան, Ամերիկյան կոնգրեսը որոշում է կայացրել քննարկել Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձևը: Հակառակ բազում խոչնդոտների` բանաձևն, ի վերջո, Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգում է լինելու մարտի 4-ին: Ասել է, թե Միացյալ Նահանգների հայ համայնքի ջանքերով Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ուղղված հերթական քայլը կատարված է:
Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկության է դրվելու Հայոց Ցեղասպանությանն անդրադարձող` այս անգամ ոչ թե 106-րդ, այլ 252-րդ բանաձևը:
ArmAr.am












