Գլխավոր » Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ղազախստանը կփորձի իր լուման ներդնել «ձգձգվող հակամարտությունների» հանգուցալուծման հարցում

Փետրվար 6, 2010թ. 10:40

kanat saudabaevԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաևը փետրվարի 15-ին կայցելի Կովկասի հակամարտությունների գոտիներ`  աջակցելու դրանց հանգուցալուծմանը:

«ՌԻԱ Նովոստի» գործակալության տեղեկացմամբ, Կանատ Սաուդաբաևն այս մասին հայտարարել է Նյու-Յորքի ՄԱԿ-ի գրասենյակում, որտեղ մասնակցում է Անվտանգության խորհրդի նիստին:

«Ղազախստանը կփորձի իր լուման ներդնել «ձգձգվող հակամարտությունների» հանգուցալուծման հարցում, որոնցից երեքը գտնվում են նախկին Խորհրդային միության տարածքում: Հաշվի առնելով Ղազախստանի պատմական ընդհանրությունը, նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հեղինակությունն ու վստահությունը նրանց շրջանում` հույս ունենք որոշակի խթան հանդիսանալ մեր գործընկերների ջանքերին, որոնք մասնակցում են այդ դժվարին գործընթացին», – ասել է Սաուդաբաևը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն