Թուրք- քրդական հերթական միջադեպ
Փետրվարի 5-ին երեկոյան` տեղական ժամանակով 21:30-ի սահմաններում, Անկարայում զինված հարձակում է տեղի ունեցել «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության կենտրոնական գրասենյակի դեմ։
Այս մասին փոխանցում է «Ֆըրաթ» գործակալությունը, համաձայն կուսակցության գրասենյակի մոտ հայտնվել է սև գույնի մի մեքենա, որից կրակահերթ է ուղղվել կուսակցության շենքի վրա:
Մեքենայի ուղղությամբ պատասխան կրակ է բացել քրդական կուսակցության գրասենյակի մուտքի մոտ կանգնած անվտանգության աշխատակիցը, որից հետո անհայտ անձինք դիմել են փախուստի։
«Խաղաղություն և ժողովրդավորություն» կուսակցության նախագահ Սելահեթին Դեմնիրթաշը ասել է, որ. «Վարչապետ Էրդողանն ու ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայն անհապաղ պետք է քննադատեն տեղի ունեցածը։ Հակառակ դեպքում՝ մենք կընդունենք, որ նրանք էլ են աջակցել հարձակման կազմակերպմանը»,- հայտարարել է Դեմիրթաշը։
ArmAr.am












