Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատանը ևս վաղը կբացվի ընտրական տեղամաս

Փետրվար 6, 2010թ. 14:45

timoshenkoՎաղը՝ փետրվարի 7-ին, տեղի կունենա ՈՒկրաինայի նախագահի ընտրությունների 2-րդ փուլը։ Հիշեցնենք, որ նախագահի աթոռի համար այս փուլում պայքարի մեջ են մտել նախորդ փուլում առավելագույն ձայներ հավաքած երկու թեկնածուներ՝ Ուկրաինայի ներկայիս վարչապետ Յուլիա Տիմոշենկոն և «Տարածաշրջանների կուսակցության» նախագահ Վիկտոր Յանուկովիչը:

ArmAr.am – էլեկտրոնային օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ Հայաստանում Ուկրանայի դեսպանատնից տեղեկացրին, որ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատանը ևս վաղը ժամը 8.00-ից մինչև 20.00 կբացվի ընտրական տեղամաս, որտեղ Հայաստանում գտնվող Ուկրաինայի քաղաքացիները հնարավորություն կունենան իրենց քաղաքացիական պարտքը կատարել։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն