Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Փոխարտգործնախարարը հանդիպել է լրագրող ուսանողների հետ

Փետրվար 8, 2010թ. 13:00

picresizeԱյսօր Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը արտգործնախարարությունում հանդիպել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողներին:

Ինչպես հայտնում են ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից,

Կարինե Ղազինյանը ուսանողներին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, եվրոպական ինտեգրման գործընթացը, կովկասյան տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովմանն ուղղված Հայաստանի ջանքերը:

Նախարարի տեղակալը հանգամանալից խոսել է միջազգային կազմակերպություններում Հայաստանի ակտիվ ներգրավվածության, գործընկեր երկրների հետ երկկողմ և բազմակողմ համագործակցության, նաև առաջիկայում իրականացվելիք ծրագրերի մասին:

Փոխնախարարն անդրադարձել է նաև արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացին, ինչպես նաև` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումներին:

Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն