Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ով է թուրքը, Վերլուծական, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Թուրքը միայն իրեն հասկանալի բնազդի մղումով ժխտում է Ցեղասպանության իրողությունը

Փետրվար 8, 2010թ. 14:40

d-04Երբ մի հայացք ես գցում Թուրք ժողովրդի պատմությանը /որը, պատմաբանների փաստարկներով, որպես ժողովուրդ ձևավորվել է 19-րդ դարի 30-ական թվականներին/, պարզից պարզ է դառնում մի հանգամանք` այս զանգվածն ունի կողոպտելու, սպանելու, ոչնչացնելու, թալանելու, հարմարեցնելու անուրանալի ձիրք: Քաղաքակրթությունը պատուհասած թուրքի ձեռագիրը միշտ փոխվել է` ժամանակի ոգուն համապատասխան: Հենց այն պահից, երբ վաչկատուն ցեղախմբերը հասան մարդկանց երկիր: Այսօր արդեն միջազգային թատրոն մտած Թուրքիան, հիմա էլ ժամանակակից աշխարհի օրենքներով, սեթևեթում է այս ու այն ատյանում` «քննարկում»,«առաջարկում», «տարածաշրջանում խաղաղություն» ցանկանում ընդամենը մի պատճառով` այդպես է ընդունված: Բայց նպատակը նույնն է` պանթուրքիզմը` առանց մազաչափ տարբերության: Հարմարվողականության տաղանդի վկայությունը գերտերությունների դռներից ներս մտած թուրք ղեկավարների խոնավ և հլու ժպիտներն են, որոնք տեսել ենք բոլորս և բոլորովին վերջերս: Կլինեն դրանք Օզալ, Չիլեր, Գյուլ, Էրդողան, Դավութօղլի կամ էլօղլի:  Իսկ ցեղազգային լկտիության գագաթնակետը Հայոց Ցեղասպանության մերժումն է: Ի դեպ, ոչ պանթուրքիստական նկրտումներն են նորություն, ոչ Ցեղասպանության իրականացումը, ապա և մերժումը: Սա անցյալ դարասկզբից եկող  ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է:

Ինչից էին սարսափում ուրիշի տուն մտած վաչկատունները

19-րդ դարի կեսերին Թուրքիայում` ժամանակակից սահմաններով, հենց թուրքերի անցկացրած մարդահամարի տվյալներով, թուրքերի թիվը կազմել է ազգաբնակչության կեսից փոքր-ինչ ավելին` 7 միլիոն, հայերի թիվը կազմել է 2 միլիոնից ավելի, քրդերինը` մոտ 2 միլիոն, մեկուկես միլիոն հույն, 200.000 արաբ, 150.000 լազ, 100.000 աջարացի, 100.000 հրեա, 100.000 ասորի, 50.000 բուլղար, 30.000 ալբանացի, 20.000 բոսնիացի և այլն, ընդհանուր թիվը` 12-13 միլիոն: Այլ կերպ ասած` ազգաբնակչության մոտ 45 տոկոսը կազմել են ազգային փոքրամասնությունները:

Սա ազգագրական պատկերն է, որի միակ խորթ տարրը եղել է եկվոր թուրքը:

Ի՞նչ է պանթուրքիզմը, և ինչ են ուզում թուրքերը, մանավանդ` ինչպես են սկսել այդ ծրագրի իրականացումը կամ մարդակերների ավանդը «ժողովրդավար» հետնորդներին:

1910 թվականին Սալոնիկի գաղտնի ժողովում ոհմակի գաղափարախոսներից մեկը` դոկտոր Նազըմը («բժիշկ») տվել է թե ոհմակի գաղափարախոսության` պանթուրքիզմի նպատակը` կետերով.

Ահավասիկ.

«Մնում է միակ և մի վերջին կարելիություն, որի հետ կամա թե ակամա պարտավոր ենք հաշտվել և ընդունել թուրքական շահերին համապատասխանող միակ ելքը` բնաջնջել հայերին մեր կայսրության մեջ: Եթե հաջողությամբ ավարտենք այս ծրագիրը, ապա.

-լուծված կլինի «հայկական խնդիր» կոչվածը` նրա նյութը կազմող տարրի անհետացումով.

-մեր պետությունը ձերբազատված կլինի թե միջազգային և թե ներքին քաղաքականության տեսակետով այդ հարցի ստեղծած տաղտուկներից, նեղություններից և տագնապներից.

-երկիրն ազատած լինելով հայ տարրից` ընդարձակ դաշտ կբացվի մեր ժողովրդի գործունեության համար, հատկապես տնտեսության բնագավառում, որի տերը դարձել են հայերը.

-նրանց հարստության տեր կդառնան մեր ժողովուրդը և մեր պետությունը.

-ամբողջ Անատոլիան թուրքերով բնակեցված միատարր երկրի կվերածվի:

Այդ ամենից հետո` ամենամեծ խոչընդոտի անհետացումով, կհարթվի ճամփան այն մեծ իդեալի` համաթուրանականության գաղափարի իրականացման համար, որին մենք կառչած ենք ողջ էությամբ:

Ամեն ինչ պետք է մոռացության տրվի, մենք պիտի կարողանանք վերադառնալ միջազգային կյանք նախկինից ավելի մի փայլուն դիրքի, որովհետև բազմապատկված պիտի լինի մեր ուժը»:

Այժմ թուրքը միայն իրեն հասկանալի բնազդի մղումով ժխտում է Ցեղասպանության իրողությունը, ինչ-որ փաստեր է ուզում ճշտել, այն նույն ժողովրդավար թուրքը, որի գոհունակ ժպիտի ուղեկցությամբ իր խառնարյուն զարմիկը Արցախում խաչքար ու գերեզմանաքար էր հոշոտում:

Մինչև մեր ՎԵՐՋԱՊԵՍ համազարկը:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Ով է թուրքը, Վերլուծական, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն