Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Ձայների 2,60 % -ի առավելություն հօգուտ Յանուկովիչի

Փետրվար 8, 2010թ. 09:30

mail.google.comԻնչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը, երեկ Ուկրաինայում անցկացված նախագահական ընտրությունների ձայների 83,29 %-ն արդեն հաշվվել է: Համաձայն Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների` Ռեգիոնների կուսակցության առաջնորդ Վիկտոր Յանուկովիչը այս պահի դրությամբ 2,60%-ով առաջ է անցել երկրի ներկայիս վարչապետ Յուլիա Տիմոշենկոյից:

Ըստ ԿԸՀ տվյալների` Վիկտոր Յանուկովիչի օգտին քվեարկել է ընտրողների 48,47%, իսկ Յուլիա Տիմոշենկոյին իր վստահության քվեն է տվել ընտրողների 45,87%:

Բոլոր թեկնածուների դեմ քվեարկել է ընտրողների 4,47%:

Ընտրություններում հաղթելու համար թեկնածուներից որևէ մեկը պետք է հավաքի ձայների պարզ մեծամասնությունը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն