Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Քաղաքականություն

Ադրբեջանը վախկոտի քաղաքականություն է վարում

Փետրվար 8, 2010թ. 15:05

6458eb7732f794723b8cc5770bf1f8d2Ազատագրական պայքարում հաղթանակած Արցախի Հանրապետությունը քայլ առ քայլ իր ժողովրդավարական պետությունն  է կառուցում ու զարգացնում, մինչդեռ Ադրբեջանում շարունակում են  պատերազմի մասին իրենց հին երգը:

Մի անգան արդեն տեսանք, թե ինչ ստացվեց, երբ «ադրբեջանական հզոր բանակը» (ընդ որում` կազմավորված և կազմակերպված` ի տարբերություն հայկական կամավորական ջոկատների) փորձեց պատերազմել: Մեկ անգամ արդեն պատերազմում կրած պարտությունը երևի քիչ է ադրբեջանցիներին, քանզի պատերազմի ավարտից ի վեր մենք լսում ենք Հայաստանի դեմ «սկսվող» պատերազմի մասին:

Այսօր էլ ինչ-ինչ «փորձագետներ» (հիմնականում ամերիկացի) սկսել են պարբերաբար կանխագուշակություններ անել տարածաշրջանում ռազմական բախման հնարավորության մասին: Նման կանխատեսումներին, իհարկե, հակադարձում են թե ռուս, թե հայ փորձագետները

Հայկական կողմի նման դիրքորոշումը ադրբեջանցիները մեկնաբանում են` որպես ինքնապաշտպանական ռեակցիա. «Հայկական կողմն իրեն պարզապես հանգստացնում է, քանի որ վախենում է պատերազմից»,- նման անհիմն ու անլուրջ ձևակերպումներով:

Իրականում, եթե անգամ կողմնակի հայացքով ենք նայում իրականությանը, հակառակ պատկերն է ստացվում:

Արցախյան պատերազմում գլխովին ջախջախված, բայց պատերազմական հայտարարություններում «առատաձեռն» Ադրբեջանը խիստ ժլատ է իր գործողություններում:

Հայաստանում բոլորն էլ դա հասկանում են: Իսկ երիտասարդները, ովքեր իրենց ուսերին կրելու են պատերազմը և ստեղծելու են Հայաստանի և Արցախի միացյալ հանրապետությունը, միաբերան հայտարարում են` մենք պատարստ ենք պատերազմի, մենք վստահ ենք մեր ուժերին: Ինչը, սակայն, չի կարելի ասել մեր հարևանների մասին:

Կարենը 23 տարեկան է, զբաղվում է գործարարությամբ: Նա վստահ է` այն, ինչ հիմա մենք տեսնում ենք Ադրբեջանում, պարզապես վախկոտի քաղաքականություն է. «Եթե Ալիևը, այդքան խելոք է ու վստահ իր ուժերին, թո’ղ հարձակվի, թուրքերն էլ մեջքին կանգնած են, կարո՞ղ է զենքով չապահովեն: Դա պարզապես վախկոտների քաղաքականություն է: Եթե հարձակվող են, թող հարձակվեն, այլ ոչ թե դատարկ հայտարարություններ անեն: Այսօր իրենք ուղղակի արնախում գազանների պես են մտածում, բայց խիզախություն չունեն»:

Լրագրող Մարիաննան, աշխատանքի բերումով շատ շփվելով բանակայինների հետ, կարծում է. «Շնորհիվ այն տեխնիկայի և այն պատրաստվածության, որ այսօր ունի մեր բանակը, մեզ հնարավորություն է տալիս հանգիստ գնալ պատերազմի:

Եթե պատերազմ, ուրեմն պիտի առանց մի վայրկյան իսկ մտածելու, պայքարենք ու կրկնենք Արցախյան մեր հաղթանակը»:

Ինչպես և բոլորի, նրա համար էլ ամենակարևորը խաղաղությունն է. «Եթե չկա խաղաղություն, շատ արժեքներ պարզապես անիմաստ են դառնում: Բայց, այնուամենայնիվ, իրավիճակի ցանկացած սրացման դեպքում մենք պիտի դադարեցնենք դիվանագիտական ճանապարհով ընթանալու մեր քաղաքականությունը: Պիտի վերջ տանք դրան ու պայքարենք: Պիտի դադարենք մեծ տերությունների վրա հույս դնելուց. ի վերջո նրանց ցանկացած քայլը բխում է իրենց շահերից »:

Ինչ վերաբերում է ադրբեջանական ռազմատենչ հոխորտանքներին, ապա, նրա կարծիքով, դրանք պարզապես «տեղեկատվական ռումբիկներ են», որոնք երբեք չեն պայթի Հայաստանի տարածքում:

Մի բան Հայաստանում անհասկանալի է մնում: Ադրբեջանն, իր ռազմաշունչ հայտարարություններն անելով, ինչի՞ վրա է հույսը դրել, իր բանակի՞, իր «քաջարի» զինվորների՞, Ուկրաինական «ռազմամթերքի՞», թե իր բանակի ներքին համերաշխության վրա …

«Ադրբեջանական բանակում արդեն ներքին պատերազմ կա: Այնտեղի միջավայրը զինվորներին և’ հոգեբանորեն, և’ ֆիզիկապես ստորացնող է:

Կա վստահության պակաս և’ սեփական ուժերի, և’ իրենց առաջնորդի նկատմամբ: Արդեն նրանք իրենց նախագահին էլ չեն վստահում: Նա ամեն օր պատերազմի մասին է հայտարարում, բայց չի սկսում, իսկ նրա հայրը ժամանակին խայտառակ պարտություն կրեց 1992-1994 թվականներին:

Այսօր իրենց բանակի «ամենաքաջ» զինվորը մեր ամենաթույլ կռվողի կողմից նույնիսկ մերկ ձեռքերով պարտություն կկրի»,- վստահ է Կարենը:

Ադրբեջանում ստեղծված իրավիճակը մի բանի մասին է վկայում: Անդադար խոսելով պատերազմի մասին` նրանք չեն էլ հասկանում, թե ինչին դունչները կհասնի, ինչին` ոչ: Կամ էլ պարզապես անտառում մթնում միայնակ հայտնվածի պես բարձր գոռում են` սեփական վախը հաղթահարելու համար:

Անի Աբովյան

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն