Հայսատանի ուկրաինացիները նախապատվությունը տվել են Յանուկովիչին
Փետրվար 8, 2010թ. 12:38
Ինչպես տեղեկացրել էր ArmAr.am-ը, Հայաստանում Ուկրաինայի դեսպանատանը բացված ընտրատեղամասում Ուկրաինայի քաղաքացիները կատարել են իրենց քաղաքացիական պարտքը:
Ըստ Ուկրանիայի դեսպանատան հաղորդած տվյալների, ընտրությանը մասնակցել է 207 քաղաքացի: Նրանցից 140-ն իր քվեն տվել է Վիկտոր Յանուկովիչի օգտին, իսկ 60-ը` Յուլյա Տիմոշենկոյի: Մյուս ընտրողները երկու թեկնածուին էլ դեմ են քվեարկել:
Նշենք, որ երեկ` փետրվարի 7-ին, Ուկրաինայում տեղի ունեցավ նախագահական ընտրություների երկրորդ փուլը: Ըստ Ուկրաինայի ԿԸՀ տվյալների, ընտրողների մասնակցությունը կազմել է 70 տոկոս:
Առայժմ առջևում է Վիկտոր Յանուկովիչը:
ArmAr.am












