Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Ֆրանսիա

Փետրվար 8, 2010թ. 16:13

S_Ohanian4_165886477Փետրվարի 8-ին հնգօրյա պաշտոնական այցով Ֆրանսիա մեկնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Այցի շրջանակներում նախատեսված են Ս. Օհանյանի հանդիպումները Ֆրանսիայի պաշտպանության նախարարի, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Ժան-Լուի Ժորժելենի, Ֆրանսիայի  նախագահի  հատուկ Գլխավոր շտաբի պետ, ադմիրալ Էդուար Գիյարի, Ֆրանսիայի ԱԺ Պաշտպանության և զինված ուժերի մշտական հանձնաժողովի նախագահ Գի Տեսիեի, Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամ-ինստիտուտի տնօրեն Կամիլ Գրանի, Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արք. Զաքարյանի և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ: ՀՀ պաշտպանության նախարարը կայցելի Մուրմելոնի ռազմական վարժանքի կենտրոն, ներկա կլինի հրաձգային միավորման ենթասպաների վարժանքին, կմեկնի Պաշտպանության միջբանակային քոլեջ, Մոն Վալերիեն և  Հաղթական կամար հուշահամալիրներ:

Այցի ընթացքում նախատեսված են նաև ՀՀ պաշտպանության նախարարի հարցազրույցները ֆրանսիական Le Monde օրաթերթին և Les Nouvelles d’Armenie ամսագրին:

ArmAr.am


Դիտել Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն