Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Արծվիկ Մինասյան. «Փորձում են քաղաքական հիմքեր ստեղծել` 2012 թվականի ընտրությունների նախաշեմին»

Փետրվար 8, 2010թ. 15:00

ԱԺ նախորդ քառօրյայում քննարկման դրված կառավարության ներկայացրած հերթական հարկային փաթեթը, արժանացավ պատգամավորների լուրջ հակադարձմանը: Նույնիսկ ընդդիմադիր երկու խորհրդարանական ուժերին` ՀՅԴ- ին ու«Ժառանագությանը» միացան նաեւ կոալիցիոն գործընկերներ կուսակցություններից պատգամավոր ընտրված ԲՀԿ- ն ու ՕԵԿ- ը ներկայացնող պատգամավորները:

Կառավարության կողմից առաջարկված փոփոխությունները հիմնականում վերաբերում են տեղական տուրքերին: Տեղական հարկերի մասով կառավարությունն առաջարկում է տասը հարկատեսակ, որոնցից երկուսը` հողահարկն ու գույքահարկը, որպես պետության պատվիրակված լիազորություններ, այժմ էլ գործում են: Նախագծով առաջարկվում է դրանք դարձնել համայնքի պարտադիր լիազորություններ: Առաջարկվում է եւս ութ հարկատեսակ, որոնք միայն անվանումներով են, որ այս նախագծերով ներկայացվում են:

Իր մտահոգություն է հայտնում ԱԺ դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը. «Ի՞նչ սկզբունքներով է որոշված այս հարկատեսակները, որքա՞ն բեռ է սա բերելու ազգաբնակչության եւ, հատկապես, սոցիալապես խոցելի անձանց վրա, երկրորդ կարեւոր պահանջը` որքանո՞վ է այս առաջարկը համապատասխանում նույն կառավարության եւ իշխանության կողմից հայտարարված տարածքների համաչափ զարգացման սկզբունքին, ինչպիսի՞ ռեսուրսներ կան, որոնք հաշվառված են: Արդյո՞ք ներկայացված մակարդակով այն քաղաքական, էական ենթատեքստ չունի իր մեջ»:

ԱԺ ֆինասավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Գագիկ Մինասյանից  Հետևյալ կերպ փոևձեց պատասխանել պատգամավորի մտահոգությանը.«Խնդիրը այն է, որ միայն վերնագրից բնութագրել օրենքի էությունը անհնար է: Եթե դուք ունեք որեւէ օրենքի վերանգիր, ձեր համար շատ դժվար է ասել, թե ինչ է գրված այնտեղ` այդ օրենքի մեջ: Հետեւաբար՝ առարակայական քննարկում միայն օրենքի վերնագրով օրենքի մասին անընդունելի եմ համարում՚,- ասաց նա:

Արծվիկ Մինասյան. «ՀՀ կառավարությունը աշխատելու իմիտացի է ստեղծում: Չեմ ուզում, որ սա միանշանակ մեղադրանք հնչի, բայց չեմ բացառում, որ կան որոշ անձիք, որ այս լծակներով փորձում են քաղաքական հիմքեր ստեղծել, այդ թվում նաեւ 2012 թվականի ընտրությունների նախաշեմին»:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն