Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս

Ադրբեջանցի ենթասպան կանխամտածված սպանության փորձ էր կատարել զինվորի նկատմամբ

Փետրվար 8, 2010թ. 18:18

Ադրբեջանցի ենթասպան, որը կանխամտածված սպանության փորձ էր կատարել իր ենթակայության տակ գտնվող զինծառայողներից մեկի նկատմամբ, ազատազրկման է դատապարտվել:

Այս մասին տեղակացնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի ծանր հանցագործությունների գործով ռազմական դատարանի կողմից հրապարակված դատավճռի համաձայն, ադրբեջանական զորամասերից մեկի վաշտի հրամանատարի տեղակալ ենթասպա Սահիլ Ջահանգիրօղլու Աթաևը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման:

Լրատվական գործակալության տեղեկացմամբ, վաշտի հրամանատարի տեղակալ Աթաևը դուրս է եկել իր ծառայողական լիազորություններից` վիրավորանքների և խոշտանգումների ենթարկելով իր հրամանատարության տակ գտնվող զինծառայողներին: Մասնավորապես բռնության են ենթարկվել Սեյմուր Բագիրովը, Նավայ Հասանովը, Ռաշադ Խալիլովը, Ռիջայ Աղաևը, Հայամ Քերիմովն ու Նիջաթ Ասլանովը:

Ըստ աղբյուրի, Աթաևը 2008 թվականի հոկտեմբերի 18-ին վիրավորել է իր ենթակայության տակ գտնվող զինծառայողներից Հասան Ալլահվերդիևին, վերջինս նրան հակադարձել է: Պատահարի արդյունքում, Աթաևն իր ծառայողական ինքնաձիգից կրակ է բացել Ալլահվերդիևի ուղղությամբ: Զինծառայողը ծանր վիրավորվել է և տեղափոխվել մոտակա զինվորական հոսպիտալ:

Նշված ենթասպային մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 29.120.1 (կանխամտածված սպանության փորձ), 331 (զինծառայողին վիրավորանք հասցնել, ծեծի և խոշտանգումներիի ենթարկել), 338.1 (մարտական հերթապահության կանոների խախտում) և 341.3 (պաշտոնական դիրքի չարաշահում) հոդվածներով:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն