Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս

Տիկնոջը պատվիրել են Ադրբեջանի պատմություն սարքել

Փետրվար 8, 2010թ. 18:26

15159821259154852Ով կհանդգներ մտածել, որ ազերի գիտնականների երևակայությունը ամենավառն է աշխարհում. Ոչ թե մեկն է մի քանիսից, այլ միակն է, եզակին` բառիս կենդանաբանական իմաստով: Երբ տեղեկացանք, թե «գիտական» բնույթի ինչ գիրք է հրատարակվել Բաքվում, ուրախությունից սարսռացինք և որոշեցինք, որ ArmAr.am-ի ընթերցողներին դրա մասին չտեղեկացնելը աններելի սխալ կլիներ:

Ուրեմն այսպես. Բաքվում հրատարակվել է Ադրբեջանի ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտւտի գիտաշխատող Մաիսա Ռահիմովայի հորինվածքը, և ինչ վերնագրով`«Ադրբեջանի հնագիտությունը / ՔԱՐԵ ԴԱՐ/»: Այ քեզ Մաիսա Ռահիմովա, մարդու քեֆը տալիս է:

Հիմա այս տիկնոջ լկտիության և ամեն ինչին պատրաստ լինելու մասին. Նա գտնում է, որ գիրքը գիտնականներին անհայտ նոր էջեր է բացում հնագույն Ադրբեջանի Ղարաբաղի պատմության մասին` որպես հնագույն մարդու մշակութային ժառանգության հայտնագործություն:

Թե ինչ կապ ունի ոչ լրիվ 100 տարվա պատմություն ունեցող թքած-կպցրած Ադրբեջանը այդ տարածքի հնագիտական գտածոների հետ, նույնիսկ հնագիտական նոպայի մեջ գտնվող գիժը չի  կարող պատկերացնել: Բայց մեր «քարե դարից» եկող հարևանների ամբողջ գիտությունն է այդ նոպայի մեջ: Չնայած ամենինչ հասկանալի է. Տիկնոջը պատվիրել են Ադրբեջանի պատմություն սարքել, տիկինն էլ գործողության մոլուցքի մեջ շինել է:

Ինչ կապ ունի` քարե դարից է սկսում, թե, ասենք, ուշ միջնադարից:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն