Գլխավոր » Լրահոս

Բնապահպանության նախարար. «Եվս երկու արգելավայր է ստեղծվելու»

Փետրվար 8, 2010թ. 18:40

«Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի զարգացում» ծրագրի շրջանակներում նախատեսված է Հայաստանում նոր արգելավայրեր հիմնել: Այդ մասին այսօր Երևանում մեկնարկած սեմինար-քննարկումների ժամանակ, հայտնեց Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

«Այդ տարաքծները պետք է օրգանապես ընդգրկվեն արդյունավետ բնօգտագործման համակարգում և փոխազդվելով` շահագործվող տարածքների հետ, իրականացնեն միջավայրապաշտպան և ռեսուրսախնայողական դրույթներ, և այս ծրագրի շրջանակներում երկու նոր արգելավայրեր են ստեղծվելու` Գնիշիկ և Խուստուփ»,- տեղեկացրեց Ա. Հարությունյանը:

Նշենք, որ Գնիշիկի արգելավայրը ունենալու է մոտ 20.000 հա, իսկ Խուստուփի արգելավայրը` մոտ 12.000 հա տարածք:

«Մենք արդեն իսկ ստեղծել ենք Զանգեզուր արգելավայրը և այս տարածքներում կկատարվի կենսաբազմազանության գույքագրում, այս արգելավայրերի համար կմշակվեն կառավարման և բիզնես-պլաններ, կհզորացվեն պահպանվող տարածքների ինստիտուցիոնալ կարողությունները»,- ընդգծեց  նախարարը:

Արամ Հարությունյանը նաև համոզմունք հայտնեց, որ ծրագրի իրականացումը կհանգեցնի Հայաստանի պետական արգելավայրերի կառավարման բարելավմանը, շահագրգիռ կողմերի արդյունավետ համագործակցությանը, և կնպաստի կենսաբազմազանության մասին Կոնվենցիայով Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն