Ռալֆ Յիրիկյան. «Գիտելիքների պաշարն ավելացնելը երբեք ավելորդ չի լինում»
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի ուսանողների հետ մտքեր է փոխանակել գործատու-աշխատող արդյունավետ հարաբերությունների և տնտեսության զարգացման մասին:
Ցանկացած տեղեկություն կարող է շրջադարձային լինել բուհի այն ուսանողի համար, ով իր առջև խնդիր է դրել ստացած տեսական գիտելիքը գործնական հարթություն տեղափոխել հաջողելու վճռականությամբ: Այդ հարցում լրացուցիչ խթան կարող է լինել նաև տարբեր մշակույթներից օգտվելու հնարավորությունը:
Ուկրաինայի և Հայաստանի կրթական համակարգերի համադրման միջոցով, Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի ուսանողները հնարավորություն ունեն ստանալու առավելագույնը: Իսկ փորձի փոխանակման տեսանկյունից, ապագա մասնագետները բարձր են գնահատում շուկայում առաջատարի դիրքեր զբաղեցրած, բաժանորդներին սպասարկելու քաղաքակիրթ մշակույթ որդեգրած և միշտ նորարարական առաջարկություններով ներկայացող ՎիվաՍել-ՄՏՍ-ի դերը:
Ուսանողները նաև մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին բիզնես միջավայրի առանձնահատկությունների հանդեպ: Հանդիպումն անմիջական էր, քննարկման նյութը` հետաքրքիր: Մտքերի փոխանակման արդյունքում ուսանողները նորովի պատկերացում կազմեցին կառավարման մեթոդների, արդյունավետ աշխատանքի կազմակերպման և ընկերության ներսում արժեքային քաղաքակիրթ համակարգի ներդրման կարևոր դերի մասին:
«Գիտելիքների պաշարն ավելացնելը երբեք ավելորդ չի լինում: Ավելին` երաշխավորում է կատարելագործում, որը կարևոր է ցանկացած աշխատանքում հաջողության հասնելու համար: Ձեզ ընձեռված է երկու երկրի` Հայաստանի և Ուկրաինայի կրթական համակարգից և մշակույթից առավելագույնը քաղելու հնարավորություն: Փորձե’ք օգտվել դրանից: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանդես է գալիս որպես միջազգային օպերատորի մոդել, որի գործունեության մեջ համադրվում են միջազգային փորձը և տեղական առանձնահատկությունները»,- ընդգծեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Բարձրաձայնված թեմաների շրջանակն ընդգրկուն էր` մրցակցային առավելություններից մինչև անձնական հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Սպասեք ավելին: ՎիվաՍել-ՄՏՍ… Ավելին, քան օպերատոր












