Թուրքի դիվանագիտություն
Թուրքիայում մեծ թափ է ստացել թուրք ոճրագործի ձեռքով դաժանաբար սպանված հալ լրագրող Հրանտ Դինքի անունով փողոցներ կամ էլ այլ հաստատություններ վերանվանելը: Սա էլ, ինչ խոսք, թուրքական դիվանագիտության հերթական կեղծ դրսևորումն է.իրականում լինել ոճրագործ, բայց աշխարհին փորձել երևալ «սպիտակ ձեռնոցներով»:
Եվ ահա, Թուրքիայի կրթության նախարար Նիմեթ Չուբուքչուն ցանկություն է հայտնել երկրի դպրոցներից մեկը կոչել «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի անունով։ Այս մասին թուրքական Zaman օրաթերթի հետ հարցազրույցում ասել է թուրք նախարարը։
Հիշեցնենք, որ հոնվարի 22-ին էլ որոշում էր կայացվել Ստամբուլի «Էրգենեկոն» անունը կրող փողոցը կոչել հայ լրագրող Հրանտ Դինքի անունով: Դինքի սպանության երրորդ տարելիցին տեղի ունեցավ փողոցի վերանվանումը:
Ի պատասխան Zaman-ի այն հարցին, թե` «Ինչպե՞ս եք վերաբերվում այն հնարավորությանը, որ Թուրքիայի դպրոցներից մեկը կոչվի խտրականության զոհ դարձած Հրանտ Դինքի անունով», Չուբուքչուն հայտարարել է. «Շատ լավ կլինի և, բնականաբար, նման բան կարող է լինել։ Հրանտը մի մարդ էր, ում ես շատ էի սիրում, և որի կորուստն ինձ մեծ ցավ պատճառեց։ Կարծում եմ, որ դա մեծ կորուստը էր նաև Թուրքիայի համար»,- հայտարարել է Թուրքիայի կրթության նախարարը։
ArmAr.am












