Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ալեքսանդր Դուգին. «ՎՈւԱՄ-ը կազմալուծելու դեպքում Ադրբեջանը Ռուսաստանից աջակցություն կստանա»

Փետրվար 8, 2010թ. 19:53

180px-dugin«Ուկրաինայում անցկացված նախագահական ընտրություններում Յանուկովիչի հաղթանակի դեպքում, վերջինս կհայտարարի հակառուսական ՎՈւԱՄ կազմակերպությունից դուրս գալու մասին»,- կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը: Նրա կարծիքով, Յանուկովիչը դա կանի ընտրվելուց ոչ ուշ` իր ընտրողներին չհիասթափեցնելու համար:

Ռուս քաղաքագետը իշխանափոխություն է կանխատեսում նաև Վրաստանում, որը ևս «դուրս կգա ՎՈւԱՄ-ից»:

Արդյունքում` «այդ հակառուսական կազմակերպությունում կմնան միայն Ադրբեջանն ու Մոլդովան: «Արդյո՞ք, Ադրբեջանին անհրաժեշտ է հայտնվել լքված պետության կարգավիճակում»,- հարցադրում է Դուգինը: Իսկ այդպիսին չդառնալու համար, քաղաքագետն առաջարկում է, որ Ադրբեջանն ինքը հայտարարի ՎՈւԱՄ-ի կազմալուծման մասին, քանի դեռ Յանուկովիչը դա չի արել իր փոխարեն. «Եթե նախագահ  Ալիևը հիմա հայտարարի ՎՈւԱՄ-ի կազմալուծման մասին, ապա Ադրբեջանը Ռուսաստանի կողմից մեծ աջակցություն կստանա»:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն