Ջեյմս Սթեյնբերգ. «Վաշինգտոնը կարեւորում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը»
Փետրվար 8, 2010թ. 20:01
ԱՄՆ պետդեպարտամենտը հնարավոր է համարում Ղարաբաղյան կարգավորման հարցում տարածքային ամբողջականության պահպանման եւ ազգերի ինքնորոշման իրավունքի համադրումը. Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը:
Նրա խոսքերով` Վաշինգտոնը կարեւորում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, որը խաղաղություն կբերի տարածաշրջան: Դիվանագետի կարծիքով` բանակցությունների ձեւաչափը ներկա պահին ճիշտ է, Մինսկի խմբի աշխատանքը` արդյունավետ: «Ճիշտ կլինի դեռ գնալ այդ ճանապարհով»,- ասել է Սթեյնբերգը` խուսափելով պատասխանել բանակցություններին` ԼՂՀ մասնակցության մասին հարցին:
ArmAr.am












