Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ցեղասպանություն

Վ. Հովհաննիսյան .«Սա փաստորեն քաղաքական մրցակցություն է, որում մենք, հուսով եմ` հաղթելու ենք»

Փետրվար 9, 2010թ. 10:40

hwvahnnisyanԻնչպես հայտնի է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանի ակտիվ ջանքերով` մարտի 4-ին Կոնգրեսում քննարկման կդրվի  Հայերի Ցեղասպանությանն անդրադարձող 252 բանաձևը: Ի՞նչ ընթացք կունենա այս այնգամ նախանշված քննարկումը, արդյո՞ք այն տեղի կունենա, և իրավական ինչ խոչընդոտներ կարող են խանգարել դրական ընթացքին: ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի խնդրանքով անդրադառնալով հարցին` ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նշեց, որ ԱՄՆ Կոնգրեսում Հայերի Ցեղասպանությանն անդրադարձող 252 բանաձևի քննարկմանն, անշուշտ, կնպաստի կոնգրեսականների հետ Հայ Դատի գրասենյակների և հայ համայնքի   ակտիվ աշխատանքը։ Իսկ այս ամենին, բնականաբար, հակադրվելու է  թուրքական լոբբիստական գործունեությունը։ «Սա փաստորեն քաղաքական մրցակցություն է, որում մենք, հուսով եմ` հաղթելու ենք»,- ընդգծեց Վ. Հովհաննիսյանը։ ՀՅԴ խմբակցության ղեկավարը հնարավոր է համարում, որ այս անգամ ևս քննարկումը տեղի չունենա. «Քաղաքական պահի իրավիճակից շատ բան է կախված լինելու, բայց հուսով ենք, որ այնուամենայնիվ հաջողության կհասնենք»: Շրջանառվող այն կարծիքներին ի պատասխան, թե հրական լոբբին պատրաստ է այս խնդրում աջակցել հայերին,  Վ. Հովհաննիսյանն ասաց. «Այդքան անմիջականորեն ուղղակի ասել, որ հրեական լոբբին միացել մեր ջանքերին, չի կարելի։ Իհարկե, իսրայելա-թուրքական հարաբերությունների սրումը որոշ ազդեցություն իսրայելա-հրեական լոբբիի վրա կունենա, բայց ասել, որ այլևս ստրատեգիական համագործակցություն կա ԱՄՆ  հայ և հրեա կազմակերպությունների միջև, դեռ վաղ է»։ ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն