Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

Մահացել է Հայոց ցեղասպանության բանաձևին ըննդիմացող թուրքամետ կոնգրեսականը

Փետրվար 9, 2010թ. 11:06

picture--240Թուրքական «Zaman» թերթի տեղեկացմամբ` մահացել է Հայոց ցեղասպանության բանաձևին ԱՄՆ Կոնգրեսում մշտապես դեմ արտահայտված Ներկայացուցիչների պալատի անդամներից Ջոն Մուրթհան: Վերջինս գլխավորում էր Ներկայացուցիչների պալատի դոտացիաների հարցերով հանձնաժողովի պաշտպանության ենթահանձնաժողովը: Իր քաղաքական կողմնորոշմամբ Մուրթհան հարում էր դեմոկրատներին: Աղբյուրի համաձայն` մահը վրա է հասել հիվանդանոցում, խնդիրներ ուներ լեղապարկի հետ:

Ջոն Մուրթհան 1974 թվականից պաշտոնավարել է Ներկայացուցիչների պալատում և դարձել ամենաազդեցիկ գործիչներից մեկը:

«Zaman»-ն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ հիշյալ կոնգրեսականը հայտնի է եղել Հայոց Ցեղասպանության բանաձևի նկատմամբ ունեցած իր ընդդիմադիր կեցվածքով: Օրինակ` 2007 թվականին, երբ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին կապերի հանձնաժողովի կողմից ընդունվել էր Ցեղասպանության բանաձևը, Մուրթհան մամուլի ասուլիս էր հրավիրել և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին կոչ արել այդ բանաձևը քվեարկության չդնել Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում:

Ջոն Մուրթհան մեկն էր այն դեմոկրատ կոնգրեսականներից, որոնք 2009-ին նամակ էին գրել Հայաստանի և Թուրքիայի նախագահներին` հայտնելու իրենց աջակցությունը հայ-թուրքական մերձեցման գործընթացին:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մարտի 4-ին քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության ճանաչման 252 բանաձևը, որը հանձնաժողովին ներկայացվել էր դեռեւս 2009 թվականի մարտին։

Քվեարկության դրվելիք այդ բանաձևը մշակվել է անցյալ տարի և Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովին ներկայացվել Ադամ Շիֆի, Ջորջ Ռադանովիչի և ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնի ու Մարկ Քըրքի հովանավորությամբ։ Ներկայումս այս բանաձևին աջակցում են դեմոկրատ և հանրապետական 135 կոնգրեսականններ:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն