Գլխավոր » Լրահոս, Վրաստան, Տարածաշրջան

Վրաստանի ԱԳ նախարար. «Վրաստանը պատրաստ է մտնել ՆԱՏՕ-ի կազմի մեջ, խանգարում է Ռուսաստանը»

Փետրվար 9, 2010թ. 10:50

vashadzeՊաշտոնական այցով Իտալիայում գտնվող Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն նախօրեին հատարարել է, թե` Վրաստանը պատրաստ է մտնել ՆԱՏՕ-ի կազմի կազմի մեջ, սակայն դրան խոչընդոտում է Ռուսաստանը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Վրաստանը պատրաստ է մտնել ՆԱՏՕ-ի կազմի մեջ: Բոլոր պահանջվող չափանիշները բավարար են», – հայտարարել է Վաշաձեն: «Մենք գիտենք` ինչու մենք դեռ ՆԱՏՕ-ի կազմում չենք: Որովհետև որոշ հիմնադիր պետություններ չեն ուզում զայրացնել Մոսկվային», – ասել է Վաշաձեն:

Վաշաձեի հետ Հռոմում կայացած հանդիպումից հետո Իտալական դիվանագիտության ղեկավար Ֆրատինին հանդես է եկել հօգուտ Անդրկովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ բանակցությունների շարունակության Ժնևում: «Դա այն տեղն է, ուր հնարավոր է Վրաստանին հանգստացնելու համար կարևոր բանաձևեր գտնել` չգործելով ընդդեմ Ռուսաստանի Դաշնության», – նշեց իտալական դիվանագիտության ղեկավարը: Նա ընդգծեց, որ Իտալիան այդ գործում կարող է «կարևոր դերակատարություն ունենալ»` ի նկատի ունենալով նրա` Վրաստանի հետ «պատմական բարեկամությունը» և Ռուսաստանի հետ «փայլուն երկկողմ հարաբերությունները»:

Միաժամանակ, Ֆրատինին մատնանշեց, որ Հռոմը լիովին կիսում է տարածքային ամբողջականության սկզբունքը Վրաստանի առնչությամբ: «Մենք արտահայտում ենք մեր լիակատար աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքին», – ասել է իտալացի նախարարը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Վրաստան, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն