«Եղբայրական» Վրաստան
Փետրվար 9, 2010թ. 12:41
«Ռեզոնանս» թերթի հաղորդմամբ, Վրաստանի հաղորդակցության ազգային հանձնաժողովը կաբելային հեռուստաընկերություններին առաջարկել է եթեր չտրամադրել հայալեզու և ռուսալեզու ալիքներին: Դրա փոխարեն հանձնաժողովը աչք կփակի չարտոնագրված հեռուստաընկերությունների գործունեության վրա:












