Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Նշանակվեց ԼՂՀ նոր ԴԱՀԿԾ պետ

Փետրվար 9, 2010թ. 13:15

LxhՀիմք ընդունելով Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ, գլխավոր հարկադիր կատարող Արայիկ Վարդանյանի` երկարամյա ծառայությունից հետո կենսաթոշակի անցնելու կապակցությամբ դիմումը` ԼՂՀ արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանն այսօր հրաման է ստորագրել Արայիկ Վարդանյանին աշխատանքից ազատելու մասին: Նախարարի մեկ այլ հրամանով ԴԱՀԿ ծառայության պետ, գլխավոր հարկադիր կատարող է նշանակվել ԱԱԾ նախկին աշխատակից Սամվել Շահրամանյանը:

Նորանշանակ պետին ծառայության աշխատակիցներին ներկայացնելու հավաքին ներկա էր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: Բարեխիղճ ծառայության համար շնորհակալություն հայտնելով նախկին պետին` վարչապետը նորանշանակ հարկադիր կատարողին մաղթեց արդյունավետ աշխատանք: Կարևորելով ծառայության նշանակությունը` վարչապետը նշեց, որ  այսուհետ ևս կառավարության ուշադրության կենտրոնում կլինեն կառույցի նյութատեխնիկական բազայի թարմացման ու աշխատակիցների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հարցերը:

Իր հերթին Արայիկ Վարդանյանին շնորհակալություն է հայտնել նաև Նարինե Նարիմանյանը` բարեխղճորեն և արդյունավետ իր պարտականությունները կատարելու համար, իսկ Սամվել Շահրամանյանին հրահանգվեց  շարունակել արդեն ձևավորված լավագույն ավանդույթները և իրականացնել հիմնավորված բարեփոխումներ:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն