Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Թուրքիան հասե՞լ է իր նպատակին

Փետրվար 9, 2010թ. 15:15

Larisa AlaverdyanԱյսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ էր հղել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին, որտեղ կոչ է անում ` «հանդես բերել վճռականություն, կատարել մեծ քայլ առաջ` ապագա սերունդներին ժառանգելով կայուն ու անվտանգ տարածաշրջան»: Ըստ էության, ՀՀ նախագահը կոչ է անում Թուրքիայի նախագահին վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները:

ArmAr.am-ի լրագրողի հարցին ի պատասխան ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն ասաց, որ իր դիրքորոշումը նույնն է մնում հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ. «Դրանց վավերացումն ուղղակի թուրքական դիվանագիտության երազանքներից մեկն է: Մնացածը պարզապես աղմուկ է` հայերին  (որոշ մասին) շփոթության մեջ գցելու համար: Իսկ եթե Հայաստանի Հանրապետության նախագահն է նման ուղերձով դիմում Թուրքիայի նախագահին, ուրեմն Թուրքիան հասել է իր նպատակին և այդ շփոթությունը, կամ գուցե միտումնավոր սխալը, արդեն տեղի է ունեցել»:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն