Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել
Փետրվար 9, 2010թ. 15:19
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 9-ին հանդիպում է ունեցել <<Save the children>> կազմակերպության Հայաստանի գրասենյակի տնօրեն Իրինա Սաղոյանի հետ: Այդ մասին հայտնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպության կողմից Արցախում իրականացվող աշխատանքներին եւ հեռանկարներին վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը նշել է, որ շահագրգռված է հանրապետությունում կազմակերպության գործունեության ընդլայնման հարցում:












