Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

ԵԽ գլխավոր քարտուղար. «Ես չգիտեմ` կվավերացվե՞ն, արդյոք, արձանագրությունները»

Փետրվար 9, 2010թ. 16:24

231646« Հայ-թուրքական հաշտեցմանն ուղղված առաջին քայլն արդեն արվել է, եւ դա վերջինը չի լինի», – այս մասին, ըստ CNN-Turk-ի, ասել է  Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:

Նրա խոսքերով` դեռ հնարավոր չէ ասել, թե երբ կավարտվի գործընթացը, սակայն այն անհուսալի չէ: «Ես չեմ կարող ասել, թե ինչպիսին կլինի արդյունքը` կարճ ժամկետներում: Ես չգիտեմ` կվավերացնե՞ն, արդյոք, արձանագրությունները երկու երկրների խորհրդարանները. այդ հարցում կան քաղաքական խոչընդոտներ: Սակայն առաջին քայլն արդեն արվել է, եւ ես համոզված եմ, որ այն վերջինը չի լինի: Այդ հարցը կարող է ձգվել 5, 10 կամ 20 տարի, սակայն Հայաստանը եւ Թուրքիան հարեւաններ են»,- ասել է ԵԽ գլխավոր քարտուղարը:

Անդրադառնալով Եվրախորհրդում Թուրքիայի ապագա նախագահությանը` Յագլանդը նշել է, որ Անկարայից մեծ սպասելիքներ ունի, հատկապես` տարածաշրջանում նրա դերի առումով:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն