Գլխավոր » Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

ՎՈՒԱՄ-ն առաջիկայում կպառակտվի

Փետրվար 9, 2010թ. 18:06

5c7f6fbdf3ffbe33e3009dbd546338aaՈւկրաինայում  դեռևս չեն հրապարակվել նախագահական ընտրությունների վերջնարդյունքները։ Ըստ նախնական տվյալների, առջևում  Վիկտոր Յանուկովիչն է՝ 48,95% ձայնով, Յու. Տիմոշենկոյին տրված ձայները կազմում են 45,47%։ Եթե ձայների հարաբերակցությունն այս կերպ պահպանվի, ինչը շատ հավանական է, Ուկրաինայի նախագահ կընտրվի Վիկտոր Յանուկովիչը, ով չի թաքցնում իր դրական վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ։

Արդեն իսկ կանխատեսվում է, որ Վիկտոր Յանուկովիչի նախագահ ընտրվելու դեպքում, Ուկրաինան դուրս կգա ամերիկյան նախագիծ համարվող ՎՈՒԱՄ կազմակերպության կազմից։

ArmAr.am էլեկտոնային օրաթերթի թղթակցի հետ զրույցում  ՀՀ ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանը այս առնչությամբ նկատեց` քանի որ Վ. Յանուկովիչն արտաքին քաղաքականության մեջ  գերապատվությունը տալիս է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, հետևապես, տեղի կունենա Ուկրաինայի քաղաքական կուսի կտրուկ փոփոխություն. «Եթե մինչ այդ Ուկրաինան Ռուսաստանի հետ մրցակից և հակառակորդ երկրների շարքում էր, ապա այսուհետ կդառնա հարևան ու բարեկամ։ Նման իրավիճակում, բնականաբար, կվերանա ՎՈՒԱՄ-ի գոյության անհրաժեշտությունը»,- ասաց ՀՀ փոխխոսնակը։

Նա ընդգծեց, որ ՎՈՒԱՄ-ը բավականին ակտիվ գործում էր և’ Ռուսաստանի, և’ Հայաստանի դեմ։ «Օրինակ, միջազգային ատյաններում այդ երկրներն առաջ էին մղում այնպիսի սկզբունքներ, որոնք հակասում էին ազգերի ինքնորոշման իրավունքին։ ՎՈՒԱՄ-ում Ուկրաինան լիդերի դեր էր կատարում։ Ու հիմա, երբ այդ լիդերն իր մոտեցումները փոխում է, անհասկանալի է դառնում մյուսների գոյությունը։ Ուստի շատ հնարավոր է, որ այս կազմակերպությունն առաջիկայում վերջնականապես պառակտվի ու դադարի գոյություն ունենալուց»,-եզրափակեց պրն. Նիկոյանը։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն