Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

«Ադամանդակուռ Արարատ»` Տիգրան Սարգսյանին

Փետրվար 9, 2010թ. 19:05

Այսօր կայացավ Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխությունը: Հանդիսությանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, արվեստի և մշակույթի գործիչներ:

Երեկույթը բացեց Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը` Տերունական աղոթքով և կանաչ ճանապարհ մաղթեց հաղթողներին: Ելույթի խոսքով ներկաներին ողջունեց նաև Տիգրան Սարգսյանը` կոչ անելով մեծ տեղ հատկացնել մշակույթին և շատ ընթերցել: Իսկ քանի որ այսօր նաև Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակն էր, ապա վարչապետն անդրադարձավ նաև Տերյանի ստեղծագործություններին:

Վարչապետը  Թեքեյան մշակութային միության կողմից արժանացավ «Ադամանդակուռ Արարատ» մրցանակին:

Իսկ «Գեղարվեստական գրականություն» անվանակագում մրցանակային տեղը բաժին ընկավ Հրաչյա Թամրազյանին` «Մայր Հղացք» բանաստեղծությունների ժողովածուի համար, «Գեղանկարչություն» անվանակարգում` Սրապիոն Դանիելյանին` «Գաղթ» գեղանկարի համար, «Քանդակ» անվանակարգում` Լևոն Թոքմաջյանին ` «Վահան Թեքեյան» բրոնզե արձանի համար, «Ռադիո և հեռուստատեսություն» անվանակարգում` Լուսինե Նազարյանին` «Արմատներ» հաղորդաշարի համար, «Երաժշտություն» անվանակարգում` Վահրամ Բաբայանին` «Լարային կվարտետ թ. 7» ստեղծագործութան համար, «Սոցիալ-քաղաքական երգիծանք» անվանակագում Սամվել Բաղդասարյանին` «Ականջդ կանչի, Մայր Հայաստան» ներկայացման համար, «Թատրոն» անվանակարգում` Նարինե Մալյանին «Պատմություններ գնացքում» ներկայացման համար, «Լավագույն հրապարակում» անվանակարգում Մելանյա Բադալյանին, «Արա Մարալ» մանկապատանեկան ստեղծագործություններ անվանակագում` Երվանդ Մանարյանին` 2007-2008թթ աշխատանքների համար:

Երեկոն իր ելույթով ավելի գեղեցկացրեց Հայաստանի Հեռուստատեսության և Ռադիոյի Սիմֆոնիկ Նվագախումբը` Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ:

Արմենուհի Կարեյան

ArmAr.am


Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն