Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն

«Հրեաներիս համար պետք է անընդունելի լինի Հայոց ցեղասպանության փաստի անտեսումը»

Փետրվար 9, 2010թ. 20:00

img_9_GenoposterԻսրայելի Կնեսետը վաղուց պետք է քննարկման դներ եւ ճանաչեր Հայոց ցեղասպանությունը. Հայտարարել է Կնեսետի պատգամավոր, «Մերեց» կուսակցության նախագահ Հայիմ Օրոնը:

«Մեզ` հրեաներիս համար, որ գիտենք, թե ինչ է Հոլոքոստը եւ պայքարն այն հերքողների դեմ, պետք է անընդունելի լինի Հայոց ցեղասպանության փաստի անտեսումը»,- ասել է նա` հույս հայտնելով, որ մի օր Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Հայիմ Օրոնը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի հեղինակն է, որը 2009 թվականին բավարար ձայներ չստացավ` Կնեսետի օրակարգում ընդգրկվելու համար:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն