Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն

Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչը մեկնելու է ԱՄՆ` հայտնելու Անկարայի անհանգստությունը Ցեղասպանության բանաձևի կապակցությամբ

Փետրվար 10, 2010թ. 10:10

20090520043143AMNkongresԹուրքիայի արտաքին գործերի նախարարության խորհրդական Ֆերիդուն Սինիրօղլուն փետրվարի 13-ին մեկնելու է Միացյալ Նահանգներ`Վաշինգտոնին ներկայացնելու Անկարայի մտահոգությունները: Թուրքական «CnnTurk» լրատվական ծառայության տեղեկացմամբ` Սինիրօղլուն հայ-թուրքական կարգավորման գործընթացի շահագրգիռ կողմ հանդիսացող Վաշինգտոնին նախ ներկայացնելու է Անկարայի դիրքորոշումը Հայաստանի սահմանադրական դատարանի` արձանագրությունների սահմանադրականությանը վերաբերող որոշման առնչությամբ: Սակայն, աղբյուրի հաղորդմամբ, սա թուրք դիվանագետի այցի միակ նպատակը չէ: Սինիրօղլուն ամերիկյան կողմին հայտնելու է նաև Անկարայի անհանգստությունը մարտի չորսին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկության դրվելիք Հայոց ցեղասպանության բանաձևի կապակացությամբ:

Նշվում է, որ վերոբերյալ մտահոգությունները Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչն արդեն հայտնել է շվեյցարական կողմին:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման N252 բանաձևին աջակցող կոնգրեսականների թիվը հասնում է 135-ի: Այդ բանաձևը հեղինակել են կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ջորջ Ռադանովիչը և ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնին ու Մարկ Քըրքը: N252 բանաձևը ԱՄՆ-ի նախագահին կոչ է անում միջոցներ ձեռնարկել, որպեսզի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը պատճաշ ըմբռնում արտացոլի այն հարցերում, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, էթնիկական զտումներին, և Միացյալ Նահանգների փաստաթղթերում արձանագրված Հայոց ցեղասպանությանը։


Դիտել Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն