Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս

ՀՀ Պաշտպանության նախարարի հանդիպումները Ֆրանսիայում

Փետրվար 10, 2010թ. 12:00

seyran-ohanyan1.jpg_1215091434ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը  Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամ-ինստիտուտի տնօրեն Կամիլ Գրանին:

Հայաստանի ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ առանձնազրույցից հետո Ս.Օհանյանը Ֆրանսիայի ԱԳՆ, ՊՆ, գիտնականների, լրագրողների եւ զինվորականների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հանգամանորեն ներկայացրել է Հարավային Կովկասում ՀՀ պաշտպանական քաղաքականության սկզբունքները, առաջնահերթությունները, միջազգային ռազմական համագործակցության հիմնական ուղղությունները եւ ՀՀ ՊՆ դիքորոշումը տարածաշրջանի տարբեր գործընթացների վերաբերյալ, պատասխանել է ներկաների հարցերին:

Նույն օրը հայկական պատվիրակությունը մեկնել է Մուրմելոնի ռազմավարժարան, հանդիպել կենտրոնի ղեկավարության եւ ավագ հրահանգիչների հետ:

Փետրվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպում է ունեցել նաեւ Ֆրանսիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Ժան-Լուի Ժորժելինի հետ:

ArmAr.am


Դիտել Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն