Վահան Հովհաննիսյան. «Հողերի զիջման թեման պետք է փակված համարել»
Փետրվար 10, 2010թ. 14:38
«Ոչ մի հայ նախագահ իրավունք չունի Ղարաբաղյան հարցում միակողմանի զիջումների գնալ»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: «Հողերի զիջման թեման պետք է փակված համարել և բանակցությունները շարունակել այլ ենթատեքստով, որոնց նպատակահարմար կլինի, որ մասնակցի նաև Լեռնային Ղարաբաղը: Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական պատերազմի վտանգին, ապա այն միշտ էլ կա, եթե երկու երկրների միջև չկա խաղաղության մասին հստակ պայմանագիր»,- նշեց նա:
Ըստ Վահան Հովհաննիսյանի, ադրբեջանական հասարակության և բանակի` պատերազմին պատրաստ լինելու հանգամանքը խիստ կասկածելի է:
ArmAr.am












