Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Նոր ծրագիրը կնպաստի հայ-իրանական մշակութային համագործակցության զարգացմանը

Փետրվար 10, 2010թ. 16:42

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ԻԻՀ Նախագահի խորհրդական, ԻԻՀ մշակույթի եւ իսլամական կապերի կազմակերպության նախագահ Մեհդի Մոստաֆավիին:

Ողջունելով հյուրին` Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել ՀՀ եւ ԻԻՀ միջև մշակութային կապերի ամրապնդումը, նշելով, որ ժամանակակից աշխարհի խնդիրներից շատերի լուծման բանալին գտնվում է հոգեւոր, մշակութային ոլոտում: Կառավարության ղեկավարը կարեւորել է բարձրաստիճան պատվիրակությունների փոխադարձ պաշտոնական այցերը, այդ թվում նշելով նաեւ վերջերս Երեւանում տեղի ունեցած հայ-իրանական միջկա¬ռավարական հանձնաժողովի 9-րդ նիստը` ԻԻՀ ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքիի համանախագահությամբ: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ այս օրերին Թեհրանում կազմակերպվող ARMEX 2010 տնտեսական ֆորումին` Հայաստանի եւ Իրանի գործարարների մասնակցությամբ:

Անդրադառնալով հայ-իրանական մշակութային հարաբերությունների ներկայիս մակարդակին` զրուցակիցները  համոզմունք են հայտնել, որ ՙՀՀ մշակույթի նախարարության եւ ԻԻՀ մշակույթի եւ իսլամական կապերի կազմակերպության միջեւ 2010-2012 թթ. մշակութային համագործակցության մասին՚ գործնական ծրագրի ստորագրումը նոր խթան կհանդիսանա փոխհամագործակցության հետագա զարգացման համար:

Տիգրան Սարգսյանը գոհունակությամբ է խոսել Իրանի տարածքում հայկական պատմական եւ հոգեւոր կենտրոնների պահպանման հարցում ԻԻՀ պատկան մարմինների գործունեության մասին: Վարչապետը բարձր է գնահատել նաեւ Իրանի վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ եւ օգտվելով առիթից` շնորհավորել է իրանական պատվիրակությանը Իսլամական հեղափոխության հաղթանակի 31-րդ տարեդարձի կապակցությամբ:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն