Վարչապետն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը
Փետրվար 10, 2010թ. 17:06
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանն ԱՄՀ Հայաստանի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրին` Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության վիճակը եւ զարգացման հեռանկարները կարճաժամկետ եւ միջնաժամկետ հեռանկարներում: Անդրադարձ է արվել ՀՀ կառավարության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ հարաբերությունների հետագա զարգացմանն ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:
ArmAr.am












