Եվրախորհրդարանի ընդունած զեկույցը ցնցել է թուրքերին
Փետրվար 10, 2010թ. 18:28
Եվրախորհրդարանի լիագումար նիստում քննարկման է դրվել Թուրքիայի մասին զեկույցը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Anka» լրատվական գործակալությունը: Աղբյուրի համաձայն` Եվրախորհրդարանն ընդունել է Թուրքիայի վերաբերյալ մի զեկույց, որում նշված է Կիպրոսից թուրքական զորքերի դուրսբերման մասին:
Հիշեցնենք, որ Կիպրոսում բնակվող թուրքերի ֆիզիկական ու իրավական իրավունքները պաշտպանելու պատրվակով թուրքական 43 հազարանոց բանակը 1974թ. հուլիսին ներխուժեց Կիպրոս ու գրավեց կղզու տարածքի 40 տոկոսը: 200.000 հույն-կիպրացիները վտարվեցին իրենց տներից: Կատարվածը համարվեց 20-րդ դարի ողբերգություններից մեկը: Դրանից հետո թուրքերն այդ օրը նշում են որպես տոն, հույներն անվանում` «սև տարելից»:












