Բակո Սահակյանը շնորհավորել է Զորի Բալայանին
Հարգարժան Զորի Հայկի
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` Ձեր ծննդյան 75-ամյակի կապակցությամբ:
Դուք պատկանում եք այն մարդկանց թվին, ովքեր հանդիսանում են իրենց հայրենակիցների հպարտությունն ու պարծանքը, ում ամբողջ կյանքը հայրենի երկրին ու հարազատ ժողովրդին անմնացորդ ծառայելու վառ օրինակ է:
Արցախում բարձր ենք գնահատում Ձեր հավատարմությունն ու նվիրվածությունը ազգային-ազատագրական շարժման գաղափարներին եւ դրանց իրականացմանն ուղղված աննկուն ջանքերը: Նպատակասլաց ու հայրենանվեր գործունեության շնորհիվ Դուք արժանացել եք <<Արցախի հերոս>> բարձրագույն կոչման:
Մեծ է նաեւ Ձեր ավանդը Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման ու զարգացման, երիտասարդների հայրենասիրական դաստիարակության գործում: Վստահ եմ, սերունդները միշտ կհիշեն Ձեզ` որպես անվանի բժշկի, գրողի, հրապարակախոսի, հասարակական ու քաղաքական գործչի, հայ ժողովրդի նվիրյալ զավակի:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ պանծալի հոբելյանի առթիվ եւ մաղթում ղարաբաղյան երկարակեցություն, անսպառ եռանդ եւ հաջողություններ Ձեր ազգանպաստ ծրագրերի իրականացման ճանապարհին:
Խորին հարգանքով`
ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ












