Սերժ Սարգսյան. «Պատրաստվում եմ հրավիրել նախագահ Ալիևին Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացման արարողությանը»
«Ես ինքս եմ պատրաստվում հրավիրել Նախագահ Ալիևին Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացման արարողությանը: Դա, իմ կարծիքով, կարող է լինել տարածաշրջանի համար շատ կարևոր և ինչ-որ տեղ նաև օրինակելի միջոցառում, որն ակնառու կերպով ցույց կտա, թե ինչպես պետք է լուծվեն առկա խնդիրները, որ յուրաքանչյուր, նույնիսկ ամենակարծրացած հակամարտություններն ունեն լուծման ուղի, և այդ ուղին միայն բանակցություններն են ու իրականությունը բաց աչքերով տեսնել կարողանալը: Վստահ եմ` ԼՂ հիմնախնդրի լուծմանն օժանդակելու լավագույն հնարավորությունը սեփական երկրի օրինակով ցույց տալն է, որ խնդիրները կարո՜ղ են լուծվել և հսկայական օգուտներ բերել ողջ տարածաշրջանին»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում` «Չեթթըմ Հաուս»-ում ելույթ ունենալով և վստահություն է հայտնելով, որ հայ-թուրքական հարաբերություների հաստատումը կարող է դառնալ խոշոր ներդրում Հարավային Կովկասում խաղաության և կայունության հաստատման գործում»:
ArmAr.am












