Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Քաղաքականություն

Ադրբեջանի ռազմատենչ հայտարությունները բոլորի համար դարձել են սովորական

Փետրվար 10, 2010թ. 19:53

«Ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, բոլորն արդեն սովորել են ադրբեջանական իշխանությունների ռազմատենչ հայտարարություններին: Բոլորն էլ արդեն գիտակցում են, որ ուժային տարբերակով ԼՂ հիմնախնդիրը լուծելու` Բաքվի ռազմատենչ հայտարարությունները քարոզչական հնարքներ են, որոնք ուղղված են ներքին լսարանին»:

Այս մասին ասել է «Արևելք-Արևմուտք» հետազոտական կենտրոնի ղեկավար Արաստուն Օրուջլուն:

Ինչպես փոխանցում է  «Թուրան» լրատվական գործակալությունը, Օրուջլուն նշել է, որ ընթացիկ` 2010 թվականին նմանատիպ բլեֆները կարևոր դեր են խաղալու այն պատճառով, որ այս տարի Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են սպասվում: Եվ ահա, իշխանություններն արդեն իսկ դանդաղորեն սկսել են նախապատրաստվել ընտրություններին և նմանատիպ ռազմատենչ հայտարարություններ այս տարի դեռ շատ կլինեն:

Օրուջլուն նշել է, որ չնայած այն հանգամանքին, որ իշխանություններն անընդհատ խոսում են ռազմական բյուջեի հարստացման և նորանոր ռազմական տեխնիկայի ձեռքբերման մասին, դա չի նշանակում, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուժային տարբերակի դեպքում ադրբեջանական կողմի հաղթանակը կանխորոշված է:

Վերլուծաբանն ասել է, թե չպետք է մոռանալ մի շարք պատմական փաստեր: ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի բանակը աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկն է, և զորքերը Իրաք կամ Աֆղանստան մտցնելիս նա պատերազմի այլ արդյունքի մասին չէր էլ մտածում: Բայց փաստն այն է, որ ամեն ինչ տապալվեց:

Նա հավելել է, որ սա նշանակում է, որ եթե խոսք է գնում պատերազմի մասին, պետք է նախ հաշվի առնել այս փաստերը: Չպետք է մոռանալ, որ պատերազմի հետևանքով անխուսափելի են դառնում մարդկային զոհերը, փախստականների հոսքերը, ֆինանսական կորուստները: Փորձագետը հիշեցրել է, որ այսօր էլ Ադրբեջանում քիչ չեն պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած անձինք և նրանց բազմաթիվ խնդիրները: Իսկ ինչ վերաբերվում է սովորական ժողովրդին, ապա Օրուջլուն նշել է, որ նրանք վաղուց արդեն իրենց որոշումը կայացրել են: Այն մարդիկ ովքեր մասնակցել են պատերազմին, այլևս չեն մասնակցի և չեն էլ թույլ տա, որպեսզի իրենց զավակները ռազմաճակատ մեկնեն:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն