Արամ Ա կաթողիկոսը հյուրընկալել է ԼՂՀ արտգործնախարարին
Փետրվար 10, 2010թ. 20:44
Փետրվարի 10-ի առավոտյան եռօրյա այցով Լիբանան է ժամանել ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը: Նա հյուրընկալվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Մայրավանքում. տեղեկացնում է կաթողիկոսության մամլո դիվանը:
Նույն օրը Գեորգի Պետրոսյանին, Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանի ուղեկցությամբ, ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը:
Առաջիկա օրերի ընթացքում ԼՂՀ արտգործնախարարը հանդիպումներ կունենա ավանդական քաղաքական կուսակցությունների լիբանանյան պատասխանատու մարմինների, ինչպես նաեւ լիբանանահայության ներկայացուցիչների հետ:
ArmAr.am












