Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

Հրեա ազդեցիկ սենատորը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Փետրվար 11, 2010թ. 11:02

180px-Joe_Lieberman_official_portraitՄիացյալ Նահանգների Կոնգրեսի ազդեցիկ անդամներից մեկը` ծագումով հրեա սենատոր Ժոզեֆ Լիբերմանը, Ամերիկայի հայկական համագումարին հղած իր նամակում մեծապես կարևորել է Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից` համարելով դա ոչ միայն երկրի արտաքին քաղաքականության առանցքային հարց, այլ նաև ներազգային բարոյականության տեսանկյունից էական հանգամանք:

Այս մասին տեղեկացնում է թուրքական «Anka» լրատվական գործակալությունը:

Լիբերմանն ընդգծել է, որ նախորդ դարասկազբին Օսմանյան կայսրությունում թուրքերի կողմից շուրջ մեկուկես միլիոն հայերի բնաջնջումը հարկ է դիտել իբրև մարդկության դեմ գործված մեծագույն ոճիր` ցեղասպանություն:

Անկարելի է չնկատել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման դեմ պայքարող թուրք զանգվածները աստիճանաբար զրկվում են արտերկրի իրենց ծանր հրետանուց` հրեական լոբբիստական ուժերից:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մարտի 4-ին քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման N252 բանաձևը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն