Մահացել է օպերային երգչուհի Իրինա Արխիպովան
Փետրվար 11, 2010թ. 11:30
86 տարեկան հասակում Մոսկվայում վախճանվել է ՍՍՀՄ ժողովրդական արտիստուհի, օպերային հանրահայտ երգչուի Իրինա Արխիպովան:
Հունվարին երգչուհին նշեց իր հոբելյանը: Միջոցառումներ էին նախատեսվում նաև Ռուսաստանի տարբեր շրջաններում: Մոսկվայում` Գլինկայի անվան թանգարանում, նախատեսվում էր բացել երգչուհուն նվիրված ցուցահանդես:
Արխիպովան զբաղվում էր ակտիվ հասարակական, բարեգործական, մանկավարժական գործունեությամբ: Վերջերս նա նաև Մոսկվայում ժյուրիի կազմում անցկացրել է Գլինկայի անվան վոկալիստների միջազգային մրցույթը:
Արխիպովան տարիներ շարունակ երգել է Ռուսաստանի Մեծ թատրոնի բեմում:
1975 թվականից դասավանդում էր Մոսկվայի կոնսերվատորիայում:
Ղեկավարում էր Երաժշտական գործիչների միջազգային միությունը:
ArmAr.am












