Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս

Շարունակվում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումները Փարիզում

Փետրվար 11, 2010թ. 12:09

naxarari-ayts-2010-02-9-10-fՓետրվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը հանդիպել է  Ֆրանսիայի  պաշտպանության նախարար պարոն Էղվե Մողենին: Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների միջև տեղի ունեցած առանձնազրույցից հետո անցկացվել են պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Կողմերը քննարկել են ռազմական համագործակցության երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցրեր, ներկայացրել են տեսակետներ տարածաշրջանային, եվրոպական և միջազգային անվտանգության մարտահրավերների վերաբերյալ, անդրադարձել են հայ-ֆրանսիական պաշտպանական համագործակցության շրջանակներում իրականացված աշխատանքներին, համագործակցության հեռանկարներին: ՀՀ պաշտպանության նախարարը հրավիրել է ֆրանսիացի իր գործընկերոջը պաշտոնական այցով ժամանել Հայաստան:

Բանակցություններից հետո երկու պետությունների պաշտպանության նախարարները ստորագրել են հայ-ֆրանսիական երկկողմ պաշտպանական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր, որը իրավական հիմք կհանդիսանա երկու երկրների միջև ռազմական համագործակցության ծավալման համար:

Ստորագրման արարողության ավարտին կազմակերպված պաշտոնական ընդունելության ընթացքում ելույթներ են ունեցել Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները: Ս. Օհանյանը և Է. Մողենը կարևորել են ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Ֆրանսիա և ստորագրված համագործակցության փաստաթուղթը, ընդգծել են ֆրանսահայության դերը երկու երկրների միջև պաշտպանական համագործակցության զարգացման գործում:

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի անվտանգության, պաշտպանական և ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գի Տեսիեն: Քննարկվել են պաշտպանական ոլորտում ընթացող բարեփոխումները, կարևորվել է զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական և օրենսդիր մարմնի վերահսկողության մեխանիզմերի զարգացումն ու ամրապնդումը, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության մարտահրավերների վերաբերյալ:

Այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարը փետրվարի 10-ին եղել է Եվրոպայի հնագույն և առաջատար ռազմակրթական հաստատություններից մեկում` Ֆրանսիայի պաշտպանության միացյալ  քոլեջում, որտեղ հայկական պատվիրակությանը ներկայացվել են Ֆրանիսայի զինված ուժերի ռազմական բարձրագույն կրթության համակարգը, ուսումնական ծրագրերը, դասավանդման մեթոդաբանությունը:

Փետրվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարը այցելել է նաև Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ Մայր Տաճար, որտեղ հանդիպել է հոգևորականներին և ֆրանսահայության ներկայացուցիչներին: Ողջույնի խոսքում Ս. Օհանյանը կարևորել է հավատքի և Հայ Առաքելական եկեղեցու դերը ՀՀ բանակաշինության և զինծառայողի մարտական ոգին կերտելու ու դաստիարակելու գործում: Հոգևորականների և հայ համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ Ս. Օհանյանը ծաղկեպսակ է դրել Կոմիտասի հուշարձանին:

Նույն օրը հայկական պատվիրակության մասնակցությամբ ծաղկեպսակների դրման հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել նաև երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ազատության և անկախության պայքարում զոհված մարտիկների հիշատակը հավերժացնող Մոնտ Վալերիենի հուշահամալիրում:

ArmAr.am


Դիտել Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն